«Սասուն» ջոկատի տղաները պատմում են, որ իրենց մարտական ընկերներից Նորիկը ավելի հայտնի է Կծիկ մականունով։ Ինչո՞ւ Կծիկ, որովհետև կարճահասակ է ու գեր։ Տղաները հիշում են, որ պատերազմի դաշտ օգնություն են բերում։ Բոլոր կոշիկները լինում են 40 համարի։ Եվ չնայած Կծիկի ոտքի համար 37 է լինում, ստիպված 40 համարի կոշիկ է հագնում ու դուրս գալիս մարտի դաշտ։ Մարտի թեժ պահին` վազելիս, կոշիկները դուրս են թռչում ոտքերից, Նորիկը ընկնում է և լուրջ վնասվածքներ ստանում։











































