Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը` հոկտեմբերի 27-ին Աստրախան քաղաքում կկայանա Հեյդար Ալիևի արձանի բացումը, որին ներկա կգտնվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ նույն օրը նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը նույն քաղաքում: Այս հանդիպման օրվա ընտրությունը մեծ վրդովմունք էր առաջացրել հայկական լրատվամիջոցներում, որոնք փորձում էին հասկանալ, թե ինչով է պայմանավորված Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ողբերգության տասնմեկերորդ տարելիցի օրը նման հանդիպման իրողությունը: Փաստորեն, Կրեմլի վարչական բաժնի աշխատակիցները պարզապես «հարմարեցրել են» ՀՀ նախագահի այցը Ադրբեջանի համազգային առաջնորդի արձանի և հարակից հրապարակի պաշտոնական բացման տոնակատարություններին: