Friday, 17 05 2024
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն

Կեղծ ընտրությունները լավ կառավարության ձևավորում չեն խոստանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

– Նոր Ազգային ժողովն արդեն ձևավորված կարելի է համարել, և նոր ԱԺ-ն պետք է ձևավորի կառավարություն: Մինչ այս կառավարությունները կազմվել են ըստ կուսակցական պատկանելության՝ որ քաղաքական ուժը որքան ձայն հավաքել է, ըստ այդմ էլ նախարարի աթոռ է ստացել: Պարոն Բագրատյան, եթե չեմ սխալվում, 90-ականներին կառավարությունները ձևավորվում էին ոչ ըստ կուսակցական պատկանելության: Այժմ, հաշվի առնելով երկրի ներկա վիճակը, որքանո՞վ է նպատակահարմար նորից կուսակցության անդամներից ընտրել նախարարներ:

– Ես կարծում եմ, որ հիմա Հանրապետականը բավականաչափ մեծամասնություն ունի, և նա էլ պետք ասի՝ ես եմ ձևավորում կառավարությունը: Եթե օրինակ՝ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի ԲՀԿ հետ, դա կոալիցիա չի, որովհետև ԲՀԿ-ական նախարարները գիտեն, որ իրենք երկրորդ սորտի են: Դա կոալիցիա չէ, որ իրար հավասար գնան կառավարությունը տիրապետեն: Այսինքն` եթե կառավարությունում նույնիսկ 3 նախարար հայտնվի ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից կամ այլ կուսակցություններից, դա կոալիցիա չի:

– Ինչո՞ւ պետք է անպայման լինի ԲՀԿ-ից կամ ՀՀԿ-ից, ոչ թե ինչ-որ չեզոք մարդ, թեկուզ դրսից:

– Կարող է չեզոք լինի, բայց դրսից չեն բերի, որովհետև այսօր իշխանություն են գրավել: Դրսից հնարավոր էլ չի, որովհետև եթե այսօր ինչ-որ մեկը դրսից գա վարչապետ աշխատի, ապա պետք է հասկանա, որ աշխատում է մի կուսակցության հետ, որը բացարձակ մեծամասնություն ունի և անկախ նրանից՝ ինքը ֆորմալ այդ կուսակցության անդամ է, թե ոչ, պետք է ստիպված դա անի, կամ էլ կարճ ժամանակ կմնա ու կգնա: Դրա համար ճիշտ կլիներ, որ «ա»-ին ասենք «ա», «բ»-ին՝ «բ»: Հանրապետականը հաղթեց ընտրակաշառքներով կամ ինչ-որ ձևով, այժմ թող բարի լինի կառավարություն կազմի: Այս պահին ՀՀԿ-ն, իհարկե, ուժեղ է, կձգտի կոալիցիա կազմել, որ հանկարծ վաղը խոսակցություն լինի, կարողանա մեղքը շատերի վրա գցել: Բայց այդ կոալիցիան կեղծ կլինի, որովհետև, պատկերացրեք, այլ կուսակցությունից, ոչ ՀՀԿ, մեկը նախարար է նշանակվել, և լավ իմանալով ՀՀԿ մեծամասնության մասին` նա ինքն արդեն բովանդակությամբ հանրապետական է դառնում: Ֆորմալ նա կարող է լինի ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից կամ ոչ կուսակցական:

– Օրինակ՝ ինչպես Հրայր Թովմասյանն էր:

– Վերցնենք հենց Հրայր Թովմասյանին, որը ոչ կուսակցական էր, հետո հանրապետական դարձավ, բայց եթե նույնիսկ պատկերացնենք նա հանրապետական չէր էլ դարձել, միևնույն է՝ բովանդակությամբ ՀՀԿ-ական է:

– Վարչապետի կերպարն ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի մարդը, որ նշանակվի վարչապետ:

– Վարչապետի պաշտոնը հատուկ է: Վարչապետը շատ հարցերում պետք է լուրջ պրոֆեսիոնալ լինի: Շատ պրոֆեսիոնալ մարդիկ կան այսօր: Այնուամենայնիվ, այդ ՀՀԿ-ականները ընտրակեղծիքներով, հեղինակություններին ու գողական աշխարհը մոբիլիզացնելով` փող բաժանելով դարձել են պատգամավոր: Պետք է պրոֆեսիոնալ մարդ գտնեն, բայց չգիտեմ ինչպես կվարվեն: Մի խնդիր էլ կա՝ իրենք երբեք թույլ չեն տա, որ իրենցից ավելի խելոք մեկը դառնա վարչապետ: Այս խնդիրը միշտ կա: Դրա համար ենք ասում, որ կեղծ ընտրությունները լավ կառավարության ձևավորում չեն խոստանում:

– Ի՞նչ եք կարծում՝ Տիգրան Սարգսյանն իր թիմով կշարունակի՞ աշխատել ու ղեկավարել գործադիր մարմինը:

– Չգիտեմ:

– Ձևավորվելիք կառավարության առաջնահերթ խնդիրները որո՞նք եք համարում:

– Այսօր պետությունը պետք է լրջորեն պատասխանի հետևյալ հարցին՝ ի՞նչ է անելու մյուս տարի և ինչպե՞ս է վճարելու պարտքերը: Պետք է հստակեցվի պարտքի հարցում Կենտրոնական բանկի և կառավարության դերը: Սրանք ռազմավարական հարցեր են, որոնք բացարձակապես լուծված չեն: Երկրորդը՝ շարունակո՞ւմ ենք այս տնտեսական աճը, շարունակո՞ւմ ենք հանքերի հաշվին աճել: Պատկերացրեք` մեզ մի բահ են տալիս ու ասում՝ գնացեք այս սարը քանդեք: Մենք քանդում ենք, ու ՀՆԱ-ն աճում է: Այսօրվա կառավարությունը շինարարության աճի մասին դժգոհ ասում էր՝ դիվերսիֆիկացված աճ չէ, բայց այսօրվա աճն ավելի վատն է: Մենք հստակ պետք է լուծենք՝ ի՞նչն ենք աճեցնում, հետևաբար ներդրումային քաղաքականությունը ո՞րն է: Ներդրումային քաղաքականությունը որոշելուց հետո սպառման կամ առաջարկի կորի միջոցով խրախուսվում են, որից հետո պետք է որոշվի, թե ո՞վ է անում այդ ներդրումները, որքա՞ն է պետության մասնակցությունը: Նոր կհասկանանք՝ ծրագիր կա, գործ է արվում: Օրինակ՝ սկսվել է Արարատից Աշտարակ ճանապարհի լայնացումը: Ո՞ւմ է պետք դա, երբ մեր հանրապետության հիմնական տարածքներում` հյուսիսից հարավ ճանապարհ չունենք:

– Մեր երկրի տնտեսության համակարգային խնդիրները կարծես հայտնի են, նաև կառավարության ներկայացուցիչներն էին ասում՝ մրցակցության բացակայություն և այլն: Մրցակցության հիմքը հարկային և մաքսային համակարգում է: Ի՞նչ է հարկավոր, որ համակարգը հիմնովին փոխվի:

– Պետք է նոր հարկային կոդեքս ընդունվի, փոխվի եկամտահարկի սանդղակը, մտցվի պրոգրեսիվ եկամտահարկ, իջեցվի ԱԱՀ-ն, պետք է ստեղծել պարզեցված հարկի ինստիտուտը և ինտեգրել ոչ պարզեցված հարկային համակարգի հետ, պետք է լուրջ ռոյալթի մտցնել հանքարդյունաբերության մեջ: Զեկուցում են, որ ՀՀ-ի արդյունաբերության աճն ԱՊՀ-ում ամենամեծն է, բայց ոչ մի աճ չի եղել, պարզապես ավելի շատ հանք ենք քանդել: Այդքան բան: Իսկ տնտեսությունն այդպես հարկ չի ստանում: Տարվա առաջին եռամսյակում, Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, մեր հարկային եկամուտներն աճել են մոտ 3%-ով, այդքան էլ գնաճ ունենք, չնայած իրենք պնդում են, որ ՀՆԱ-ն է աճել: Հետևաբար, եթե հարկերը չեն աճում, ՀՆԱ-ն աճում է, հարկման մակարդակն իջնում է: Մենք տեսանք հրապարակված առաջին խոշոր 400 հարկատուների ցուցակը, որտեղ որևէ լուրջ առաջընթաց չկա: Եվ վերջապես հիմա, երբ ընտրություններին փող են բաժանել, պետք է աշխատեն տառացիորեն 1-2 ամսում այդ փողի կրկնապատիկը հետ բերել: Այնպես որ, ես չեմ կարծում, որ իրենց կառավարությունն ի վիճակի է նման կտրուկ փոփոխությունների գնալ: Այս ամենն, իհարկե, ԱԺ ամբիոնից կասվի, իրենք կհակադարձեն՝ փորձում ենք անել: Կատվի պես ոնց գցես, ոտքի են կանգնում: Կասեն՝ եկեք համագործակցենք, բայց երբեք չեն համագործակցում: ՀՀԿ-ի այս տրյուկները գիտենք: Մի 10 տարի առաջ ավելի կոպիտ էին, հիմա այս բոլորը չի ասվում: Պետք է իրենց այս ամենն ասել ու լարվածության մեջ պահել:

– ՀԱԿ-ը, որպես ընդդիմություն, ի՞նչ է անելու Ազգային ժողովում:

– ՀԱԿ-ն ունի ծրագրեր, առաջարկներ, հրապարակ է հանելու դրանք, վերաբերմունք է ցույց տալու հանրապետականների ծրագրերին և փորձելու է իր ծրագրերն առաջ տանել: Մենք հասկանում ենք, որ ՀԱԿ-ն այդ ամբողջ պատգամավորական կորպուսի մեջ 7%-ն է, բայց այդ 7%-ը կարող է որակ կազմել և մեծ օգուտ տալ հանրապետությանը: Համենայնդեպս, շատ վատ օրենքները մեր շնորհիվ չեն կարող անցնել: Տեսեք՝ ՀՀԿ-ից ժողովրդին 25 մլն դոլար փող է հասել, բաժանված փողը: Իրականում դա ՀԱԿ-ն է տվել ժողովրդին: Եթե մենք չլինեինք, 25 մլն դոլար տվող չկար: Իհարկե, դա վատ է, բայց այդպես է: Հիմա փորձելու են ժողովրդի կաշին քերթել, մենք էլ փորձելու ենք թույլ չտալ: Չնայած մեզ բացարձակապես չի գոհացնում այն, որ մարդիկ փող են վերցրել, նրանց ստիպել են այդ փողը վերցնել, հատկապես գյուղերում: Մեզ մոտ ընտրությունը միակ դեպքն է, երբ իշխանավորն է փող տալիս, ոչ թե իշխանավորին են տալիս: Սա պարադոքս է, հայկական պարադոքս:

– Հնարավո՞ր է ԱԺ-ում ՀԱԿ-ը կոալիցիա կազմի:

– Ի՞նչ կոալիցիա, ո՞ր ուժի հետ, ի՞նչ հարցով: Կարող է ինչ-որ հարցերի քննարկում լինի, ժամանակավոր մարմին լինի ինչ-որ մի հարցով: Չգիտեմ:

– Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված ի՞նչ հույսեր կան, հնարավոր համարո՞ւմ եք, որ իսկապես չեղյալ կհայտարարեն ընտրությունների արդյունքները:

– Օրենքով պետք է չեղյալ հայտարարեն: Բացահայտ խախտումներ կան: Դա են վկայում ընտրողների թվերը, Սերժ և Տիգրան Սարգսյաններն աշխատանքային ժամերին ակնհայտ զբաղվել են քարոզչությամբ: Դա լուրջ հիմք է: Բայց ՍԴ նախագահն ու անդամները նույնպես հսկայական շահեր ունեն տնտեսությունում: Ընդհանուր մի կծիկ են դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում