ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ 2003, 2008 թվականներին ՀՀ նախագահի ընտրությունները կեղծվել են: Այդ առիթով Հայ ազգային կոնգրեսը նախատեսում է փետրվարի 18-ին սկսել հանրահավաքների շարք` Ազատության հրապարակում: Նա ասաց, որ հանրահավաքը նվիրված է լինելու ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, անդրադառնալու է այն դրակոնյան միջոցներին, որոնք ուղղված են փոքր և միջին ձեռնարկատերերի դեմ: Զուրաբյանը հայտարարեց,որ երկրում սրվել է սոցիալական վիճակը, իշխանությունը ուզուրպացվել է օլիգարխիայի կողմից, և միակ ելքն արմատական բարեփոխումների անցկացումն է: