Ինչպես հաղորդում է Zaman-ը, Թուրքիայի Էրզրում քաղաքում մեկնարկել է ձմեռային ունիվերսիադան: Այս խաղերին մասնակցում են մոտ 3000 մարզիկներ 57 երկրների ուսումնական հաստատություններից: Խաղերի փակումը նշանակված է փետրվարի 6-ին:
Բացումը եղել է շատ տպավորիչ, իսկ բացմանը շոուով հանդես է եկել «Անատոլիայի կրակ» պարային խումբը: Բացմանը մասնակցել են երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: