Երևանում, այսօր` մայիսի 9-ին, ժամը 18.23-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաշեն 9-րդ փողոցի վերջնամասում՝ լճակում, հայտնաբերվել է երեխայի դիակ: Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը դին ջրից դուրս բերելու համար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:









































