Երեկ կայացավ Իտալիայի գավաթի խաղարկության վերջին քառորդ եզրափակիչը: «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Ռոմա»-ին և դուրս մնաց հետագա պայքարից: Հանդիպումն անցավ առանց լուրջ պայքարի և սակավաթիվ վտանգավոր գրոհներով: Երկու թիմերն էլ անատամ ֆուտբոլ ցուցադրեցին:
Տպավորությունն այնպիսին էր, որ առաջին գոլը խփող թիմը կհաղթի: Այդպես էլ եղավ. 65-րդ րոպեին հաշիվը բացեց Վուչինիչը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում հանդիպման վերջակետը դրեց Տադեյը: Ռոման կիսաեզրափակիչում է:
Հիշեցնենք, որ կիսեզրափակիչում հանդես կգան նաև «Պալերմո»-ն, «Միլան»-ը և «Ինտեր»-ը: