Ռուսական Sukhoi SuperJet-100 (SSJ-100) ինքնաթիռն Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ անհետացել է ռադարների էկրաններից: Այս մասին հայտնում է բլոգեր Սերգեյ Դոլին, որը ճանապարհորդում էր «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ռուսական ընկերության պատվիրակության հետ: Հենց այս ընկերությունն է զբաղվել ինքնաթիռների մշակմամբ ու արտադրությամբ:
Դոլի խոսքով`ինքնաթիռում եղել է Ռուսաստանի 8 քաղաքացի և 36 արտասահմանցի: Ինքնաթիռն անհետացել է այն բանից հետո, երբ խնդրել է թույլատրել կրճատել թռիչքը 3 կմ-ից 2 կմ-ի: Արդեն կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Դոլին նկատել է, որ քննարկվում է նաև ինքնաթիռը գողանալու վարկածը:
Sukhoi Superjet 100-ը Ինդոնեզիայում էր ասիական երկրներ այցի շրջանակում: Ընդհանուր առմամբ` նախատեսված էր այցելել 6 երկիր` Ղազախստան, Պակիստան, Մյանմա, Ինդոնեզիա, Լաոս ու Վիետնամ:
Ընդհանուր առմամբ` նախատեսվում էր հաղթահարել 15510 կմ:
SSJ-100-ը Ջակարտա էր ժամանել 2012թ. մայիսի 9-ին ու արդեն հասցրել էր իրականացնել 2 թռիչք (ինքնաթիռն անհետացել է 3-րդ թռիչքի ժամանակ):
Ինչպես տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը, չի բացառվում նաև Superjet 100-ի հափշտակման վարկածը:











































