Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, որ ծեծել էր Արկադի Գրիգորյանին կանչվել է ոստիկանություն` հարցաքննության:
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ մայիսի 7-ին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը (Դոդի Էդոն) Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի մի վարորդի դաժան ծեծի է ենթարկել՝ մեքենան կանգառից դուրս չհանելու համար:
Չնայած Արկադի Գրիգորյանին ծեծողները պահանջել էին լռի ու չբողոքի, սակայն աբովյանցիները «շուխուր» արեցին: Ինքը Գրիգորյանը հրաժարվում է խոսել` ասելով, որ թեման փակված է:
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է շատ արագ բացահայտել միջադեպի շարժառիթները և գտնել մեղավորներին: Ոստիկանությունը տուժածին տվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Որոշ տեղեկությունների համաձայն, Է. Բաբայանը այնտեղ չի եղել, պարզապես նրա հրահանգով իր մարդիկ են ծեծել վարորդին: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ միջադեպի առիթով գործեր են նախապատրաստվում, դեռևս քրեական գործ չի հարուցվել:







































