Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Իրանի ու «Վեցյակի» միջև առաջիկա «միջուկային» բանակցությունների հանդեպ:
Նա կանխատեսել է, որ այդ բանակցություններում ձեռք է բերվելու համաձայնություն Իրանի կողմից ուրանի հարստացման գործընթացի դադարեցման մասին: Լիբերմանը հավելել է, որ Իսրայելը «Վեցյակից» պահանջել է չբավարարվել միայն Իրանի հետ բանակցություններ անցկացնելով, և դրա հետ մեկտեղ համառորեն ու հետևողականորեն պահանջել ձեռք բերված համաձայնագրերի իրագործում:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև առաջիկա «միջուկային» բանակցությունները տեղի են ունենալու մայիսի 23-ին Բաղդադում:









































