The Local պորտալը գրում է, որ շվեդ կինոսիրող Ռուբին Նուպոնենը ամերիկյան լավագույն կինոնկարներից և հեռուստաֆիլմերից հոլովակների հավաքածու է կազմել: Ֆիլմերի այդ հատվածներում հիշատակվում է Շվեդիան և շվեդները:
Պորտալի թղթակցի հետ զրույցում Նուպոնենը հայտնել է, որ շվեդների մասին հիշատակություն պարունակող դրվագներն այնքան շատ են, որ դրանք մտապահել հնարավոր չէ: Միայն «Սիմփսոններում» Շվեդիայի մասին տարբեր դրվագներում խոսվում է 30 անգամ:
Շվեդների մասին դրվագներ են պարունակում 90-ականների Family,Wayne’s World և Austin Powers կատակերգությունները, ինչպես նաև Վուդի Ալենի ֆիլմերը, Mad Men, Frasier և Friends սերիալները: Սեքս, Ikea և հիմար առողգանություն՝ ահա ինչպիսին են տեսնում շվեդներին Հոլիվուդյան աչքերը:
Տեսանյութի հեղինակի կարծիքով՝ սեռական ազատականությունը հետք է թողել Շվեդիայի հեղինակության վրա, սակայն երկրի և ազգի մասին հիշատակումները նա ընդունում է որպես հաճոյախոսություն, այլ ոչ թե ստորացում:
-Սկանդինավյան երկրներից Շվեդիան ամենաշատն է հիշատակվում: Ես ինչ-որ տեղ կարդացել են, որ ամերիկացիները գրեթե ոչինչ չգիտեն Նորվեգիայի մասին: Այս ֆոնին շվեդներն առանձնանում են,- ասել է Նուպոնենը:








































