News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Թբիլիսիում մասնակցել է նոր տեխնիկական ուսումնարանի կառուցման աշխատանքներին: Այս մասին նշված է Սաակաշվիլիի Facebook-յան էջում:
Երեք ժամ շարունակ նա սովորական աշխատողներին հետ մասնակցել է բետոնալցման, էլեկտրաեռակցման, շինանյութերի փոխադրման աշխատանքներին: Սաակաշվիլին հայտարարել է, որ այդ ամենը չի անում հեռուստախցիկների համար.
«Այստեղ մեզ վրա են նայում երեխաները և տեսնում են, որ Վրաստանում բոլորն են աշխատում: Իմ գաղափարն է եղել այս ուսումնարանի կառուցումը: Մի բան է դրա կառուցման մասին հրաման արձակելը, և որ կախարդական փայտիկի օգնությամբ ամեն ինչ միանգամից կառուցվում է, և լրիվ այլ բան է, երբ անձամբ ես ճգնում և ուժեր վատնում դրա կառուցման վրա»:
Ակնկալվում է, որ ուսումնարանն իր առաջին ուսանողներին կարող է ընդունել արդեն այս տարվա սեպտեմբերին:









































