Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, որը պատիժն է կրում Խարկովի քրեակատարողական հիմնարկում, չորեքշաբթի առավոտյան հիվանդանոց են տարել առողջության վերականգնման կուրս անցնելու համար:
«08:00-ին Տիմոշենկոն ժամանել է նշված վայր»,- ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունը մանրամասնում է, որ տեղափոխման ժամանակ Տիմոշենկոյից ոչ մի բողոք չի ստացվել, և նրա առողջությունը վերջին օրերի ընթացքում չի վատացել:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Խարկովի հիվանդանոցում Տիմոշենկոյի վերկանգման հարցով զղաղվելու է գերմանական «Շարիտե» հիվանդանոցի բժիշկ Լուտց Հարմսը:








































