ՌԴ դրոշի և գերբի՝ Կարմիր հրապարակ տոնական դուրս բերումից հետո՝ տեղական ժամանակով 10:00-ին, Ռուսաստանի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում սկսվել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67-րդ տարելիցին նվիրված շքերթը:
Կենտրոնական տրիբունայում են գտնվում ՌԴ նախագահ, Գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, պատերազմի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, որոնց թվում՝ հակահիտլերյան կոալիցիայի երկրների և ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ:









































