Գիտնականները պարզել են, որ Խաղաղ օվկիանոսում դեգերող պլաստմասե աղբի խոշոր «կղզին» վերջին 40 տարիների ընթացքում մեծացել է հարյուրավոր անգամ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ պլաստմասե կտորները եղունգի մեծության են, սակայն քամին և ջրային հոսքերը դրանք հավաքում են միևնույն վայրում։ Սքրիպսի օվկիանոսագիտական ամերիկյան ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ օվկիանոսն ուղղակի խեղդվում է այդ աղբից, և բանը հասել է նրան, որ ծովային միջատների տեսակներն ընտելացել են դրան և սկսել են այդ աղբում ձվադրում կատարել։









































