«Ապրիլի 22-ին Երևանի Ազատության հրապարակում կայացավ հայտնի տենոր Անդրեա Բոչելիի բացօթյա համերգը: Նրան ունկնդրեց երկրի էլիտան, իսկ ոստիկանական ցանկապատերից այն կողմ՝ ժողովուրդը: Համերգը թեև կոնկրետ նախընտրական քարոզչություն չէր, սակայն կազմակերպվել էր հենց նախընտրական նպատակներով՝ որպես իշխանության մշակութային բարձր ճաշակի առհավատչյա»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն այդպես էլ չհրապարակվեց, թե Բոչելիին Երևան հրավիրելն ինչ է արժեցել: Օպերային թատրոնի մեր աղբյուրն ասում է, որ Բոչելիին 1,5 ժամ լսելը մեր բյուջեի վրա նստել է ուղիղ 1 մլն 200 հազար դոլար: Ընդ որում, մեր զրուցակիցը ցավով նշում էր, որ այդ գումարով Օպերայում կարող էին 6 շքեղ ներկայացում բեմադրել, որոնք տարիներ շարունակ հաճույք կպատճառեին մեր հանդիսատեսին»:







































