Արկանզաս համալսարնի մի խումբ ամերիկացի ինժեներներ ստեղծել են «խելացի կրծկալ», որը կարող է օգնել բժիշկներին հետևել հիվանդին աշխարհի ցանկացած կետում և անհրաժեշտության դեպքում ուղարկել շտապօգնության մեքենա: Գյուտը, որն իր մեջ համատեղում է նանոտեքստիլ և սմարթֆոնների տեխնոլոգիա, ունի ներկառուցված հատուկ սարքավորում, որը չափում է առողջական վիճակը և Bluetooth-ի կամ Wi-Fi-ի նման անլար սարքավորման միջոցով ուղարկում է տեղեկատվություն:
Համակարգը վերահսկում է նաև արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը, շնչառության հաճախականությունը, թթվածնի կիրառումը և որոշակի նեյրոնային ակտիվությունը: Այն կարող է անգամ «ասել», թե արդյոք հիվանդն ունեցե՞լ է սրտի կաթված:
Մշակողների թիմը պնդում է, որ նման «խելացի կրծկալ» կարող են կիրառել նաև մարզիկները՝ մարզումների ժամանակ բջջային հեռախոսների միջոցով հետևելու համար կենսական կարևոր օրգաններին:






































