Դեռահաս վարորդների մահանալու վտանգն ավտովթարներում կրկնապատկվում է, եթե մեքենայում նրանք ընկերների հետ են։
Daily mail-ը գրում է, որ AAA հիմնադրամի հետազոտության համաձայն՝ 16 և 17 տարեկան վարորդների՝ ավտովթարներում մահանալու վտանգը 44 տոկոսով ավելանում է, եթե մենքենայում 21 տարեկանից ցածր տարիք ունեցող ևս մեկ ուղևոր կա:
Վտանգը կրկնապատկվում է, երբ դեռահաս ուղևորները երկուսն են լինում, և քառապատկվում, երբ ընկերների թիվն էլ ավելի շատ է լինում։











































