Եթե անգամ սրան «ֆոբիա» անունը չտանք, պարզվում է, որ շատ մարդիկ վախենում են առանց բջջային հեռախոսի մնալ:
Daily Mail-ը գրում է, որ նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ բջջային հեռախոս ունենալն արդեն նմանվում է «հիվանդության», քանի որ որոշ մարդիկ ցանկանում են, որ իրենց բջջային հեռախոսն իրենցից ոչ մի վայրկյան «չհեռանա»:
Այս վախը ստացել է նոմոֆոբիա կամ ,բջջային հեռախոսի բացակայության ֆոբիա» անվանումը: Եթե դուք չեք կարողանում երբևէ անջատել ձեր հեռախոսը, անընդհատ ստուգում եք, թե արդյոք ստացե՞լ եք հաղորդագրություններ կամ ունե՞ք բաց թողնված զանգեր, և անգամ զուգարան և լոգարան գնում եք ձեր հեռախոսի հետ միասին, ապա դուք տառապում եք նոմոֆոբիայով:
Հետազոտությունն իրականացրել է SecurEnvoy-ը, և պարզվել է, որ բրիտանացիների 66 տոկոսը զգում է նման վախ:








































