Մեր աղբյուրների համաձայն` ԱԼՄ-ին եթերազրկումից` ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի որոշումից առաջ Տիգրան Կարապետիչի վստահ է եղել, որ ԱԼՄ-ն չի եթերազրկվելու. աշխատակիցներին վստահեցրել է, որ մնալու են եթերում, եւ «հարցերը լուծված են», քանի որ 10 տարվա արտոնագրի դիմաց իշխանություններին 3 միլիոն դոլար է վճարել: Սակայն իշխանությունները ոչ միայն «քցել» են Կարապետիչին, այլեւ հիմա հրաժարվում են գումարը վերադարձնելուց: