Էմի Ուայնհաուսի ինքնադիմանկարները, որոնք նա արել է սեփական արյունով, կհանվեն վաճառքի: Ինչպես տեղեկացնում է bornrich.com-ը, «Ladylike» նկարը 128 հազար դոլարով կվաճառվի երգչուհու ընկեր Փիթ Դոգերտիի կողմից կազմակերպվող աճուրդում, որը տեղի կունենա մայիսի 11-ին Լոնդոնում:
Ուայնհաուսը իրեն նկարել է՝ Դոգերտիի հետ ժամանակ անցկացնելիս: Որ թվականին է արվել նկարը, չի ճշտվում, միայն հայտնի է, որ այն նկարելիս, Ուայնհաուսը հեռախոսով հայրիկի հետ է խոսելիս եղել: Այս մասին լրագրողներին պատմել է երաժիշտը: Դստեր ինքնադիմանկարի վաճառքի մասին նորությունը մեկնաբանելիս, Ուայնհաուսի հայրը նկարի իսկությունը կասկածի տակ է դրել, և դրա ստեղծման մասին Դոգերտիի պատմությունը անհեթեթություն անվանել:
Աճուրդին կվաճառվեն նաև Փիթ Դոգերտիի նկարները, նույնպես նկարված արյունով: Աճուրդից ստացված գումարների մեծ մասը կտրամադրվեն Էմի Ուայնհաուսի հիմնադրամին:









































