Իրաքի մայրաքաղաք Բաղդադի շիական թաղամասերից մեկում ականապատ պայթյունի հետևանքով նվազագույնը 65 մարդ է զոհվել: 100-ից ավելին տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչ: Պայթյունից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանների և թաղամասի բնակիչների միջև բախումներ են սկսվել: Մարդկանց դժգոհությունն է առաջացրել իրենց անվտանգությունն ապահովելու իրավապահների անկարողությունը: Սակայն շուտով իրավապահները կարողացել են ցրել բողոքողներին, տեղեկացնում է newsru.com-ը: