Ինչպես գրում է LifeNews-ը, մերսողը դերասանի դեմ հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի դատարան: Նա Տրավոլտայից պահանջում է 2 միլիոն դոլար այն բանի համար, որ սեանսի ժամանակ վերջինիս կողմից ենթարկվել է սեռական ճնշման:
Դերասանն իմացել էր նրա ծառայությունների մասին համացանցով և նրան ժամը 200 դոլարով տուն հրավիրել:
Դեպքը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզում գտնվող դերասանի տանը: Մերսման առաջին ժամը բարեհաջող է անցել, ինչից հետո դերասանը սկսել է ձեռք մեկնել Ջոն Դոի ինտիմ տեղերին և առաջարկել պատասխան մերսում իրականացնել: Դոն նրան հայտնել է, որ հաճախորդների հետ սեքսով չի զբաղվում: Ջոն Տրավոլտան նրան կրկնակի է վճարել մերսման դիմաց և տուն ճանապարհել: Որպես բարոյական փոխհատուցում՝ մերսողը 2 միլիոն դոլար է պահանջում: Տրավոլտայի մամլո քարտուղարը հերքում է մեղադրանքները:







































