Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդին ու Ազգային ժողովին ուղղված ուղերձում դարձյալ քննադատել է արևմտյան դեմոկրատիան:
«Բելառուսին հաճախ քննադատում են իբր ոչ բավականաչափ դեմոկրատիայի համար: Այդ մեղադրանքները վաղուց դարձել են ծիսական»,- ըստ «Ռոսբլատի»՝ ասել է Բելառուսի նախագահը:
«Ահա նրանք մեզ քննադատում են, որ մեզանում դեմոկրատիա չկա, որ ամեն ինչ վատ է մեզանում, որ ամեն ինչ շատ վատ է, սակայն եղավ այդ կոնֆլիկտը Եվրամիության դեսպանների հետ. դա գաղտնիք չէ: Դա շատ ցավագին է ինձ համար: Մենք միայն նայում էինք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, խոսում էինք մարդկանց հետ, նրանց աշխատակիցների: Եվ երբ ինձ բերեցին վերլուծական գրություն այդ բոլոր փաստերով, ես հաճելիորեն զարմացած էի` ոչ մի արտասահմանցի դիվանագետ, որը հեռացել էր մեր երկրից այդ ժամանակ կամ ստիպված է եղել հեռանալ, դա չի ցանկացել:
Կրկներգի պես նշվում է` հիանալի երկիր, բարի ժողովուրդ, փողոցներում հանգիստ է, կարելի է հանգստանալ, կրթված մարդիկ, եվրոպացի, այստեղ վատ չէ, քան Գերմանիայում ու այլ երկրներում»,- նշել է նա:
«Նրանք մեզ հրապարակավ քննադատում են, ծեծում, մեզ վրա մաքրում իրենց ոտքերը, սակայն իրականում ճշմարտությունն այլ է` նրանք սիրում են մեր երկիրը, գնահատում այն, ասում, որ այստեղ` Բելառուսում, դեմոկրատիան պակաս չէ, քան իրենց մոտ»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք ինքներս էլ գիտենք, թե ինչպես են այնտեղ արցունքաբեր գազ օգտագործում, քշում, քաշքշում այդ մարդկանց` կանանց, երեխաների ձեռքից, ոտքից ու այսպես շարունակ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն չափազանց դժգոհ է բելառուսական իշխանությունների վարած ներքին քաղաքականությունից: Երկրի դեմ սահմանվել են պատժամիջոցներ, որոնք աստիճանաբար ընդլայնվում են:







































