Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Իրանը կտրուկ է արձագանքում հարևան երկրներում ահաբեկչական խմբավորման անդամների տեղակայմանը

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կտրուկ է արձագանքում հարևան երկրներում «Իրանի Ժողովրդական մոջահեդների» (ԻԺՄ) ահաբեկչական խմբավորման անդամների տեղակայմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը.

«Հարևան երկրները պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը: Նրանք պետք է այնպիսի գործունեություն ծավալեն, որ չվատթարացնեն Իրանի հետ իրենց հարաբերությունները: ԻԺՄ-ի ահաբեկիչներին տեղակայելու վերաբերյալ ամերիկա-իսրայելական պլանը կարող է նրանց համար ունենալ բացասական հետևանքներ: Այդ խմբավորումն ունի Իրանի և իրանական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների երկար ցուցակ»:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ամերիկյան The New Yorker ամսագիրը գրել էր, որ ԻԺՄ-ի զինյալները մարտական պատրաստվածություն են անցել ԱՄՆ-ի Նևադա նահանգում՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյային:

Վերջինիս հաղորդմամբ՝ ԻԺՄ-ի զինյալների ուսուցումը Նևադա նահանգում սկսվել է 2005 թվականին և ավարտվել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ է դարձել Բարաք Օբաման: Ուսուցումն իրականացվել է այնպիսի տարածքում, ուր ներթափանցելու համար խիստ սահմանափակումներ են մտցված:

Այդ տարածքը կցված է եղել էներգետիկայի նախարարությանը, սակայն նախկինում ծառայել է միջուկային փորձարկումների համար: Իրանցի զինյալներին այդ տարածքում սովորեցրել են ծածկագիտություն, ոչ մեծ ստորաբաժանումների գործողությունների մարտավարություն, կապի միջոցներից օգտվելու ու զենքի հետ վարվելու հմտություններ: Առանձին խմբերի ուսուցումը տևել է կես տարի:

1979 թվականին ԻԺՄ-ն աջակցել է Իսլամական հեղափոխությանը, սակայն շուտով հակամարտության մեջ է մտել նոր իշխանությունների հետ: Ներկայիս դրությամբ ԻԺՄ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն է հռչակված թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Իրանում: ԵՄ-ն այդ քայլին է գնացել 2009 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում