Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով իր պատիժն է կրում խարկովյան բանտում, դարձյալ հրաժարվել է հոսպիտալացումից: Այս մասին ինչպես հայտնում է ITAR-TASS գործակալությունը, հայտնել է Ուկրաինայի պետական բանտային պետական ծառայության մամլո ծառայությունը:
«Գերմանացի բժիշկ Լուտց Հարմսի հետ հանդիպման ժամանակ Տիմոշենկոն հրաժարվել է այսօր սկսել իրեն գերմանացի ու ուկրաինացի բժիշկների առաջարկած վերականգնողական կուրսը Խարկովի ստացիոնար հաստատությունում»,- նշում է մամլո ծառայությունը: Տիմոշենկոն իր որոշումը պայմանավորել է նրանով, որ «իրեն դեռ ժամանակ է հարկավոր մտածելու ու փաստաբանների հետ խոսելու համար»:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Տիմոշենկոն բժիշկների հետ զրույցում չի բացառել, որ կարող է համաձայնել տեղափոխվել մայիսի 9-ին Խարկովի հիվանդանոց: Նա նշել է, որ չի հրաժարվում ստացիոնար բուժումից ընդհանրապես:











































