Արդեն երրորդ տարին անընդմեջ «Ռեալ»-ը նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում:
Ակումբի պաշտոնական կայքում տեղեկատվություն կա, որ «բլանկոսներ»-ը մեկնելու են ԱՄՆ, որտեղ կխաղան «Լոս Անջելես Գելեքսի»-ի հետ:
Կալիֆոռնիայում կայացած նախորդ երկու ընկերական հանդիպումներն ավարտվել են իսպանական ակումբի հաղթանակով:







































