Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Իր նամակում Գյուլը հույս է հայտնել, որ Օլանդը կաջակցի թուրք-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը: Դրա հետ մեկտեղ Գյուլն Օլանդին կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել Թուրքիայի համար «զգայուն» հարցերի շուրջ՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցը:
Հիշեցնենք, որ Գյուլից առաջ էլ Էրդողանն էր Օլանդին կոչ արել խախտել իր նախընտրական խոստումները, քանի որ, հակառակ դեպքում, դրանք բացասաբար կանդրադառնան թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա:
Նախընտրական շրջանում Օլանդը խոստացել էր Ֆրանսիայում հիմնել Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձնել նախապայման՝ ընկած ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին:








































