Չորս մարդ, այդ թվում` երեք ոստիկան ու բանկի կողոպտման մեջ մեղադրվող մեկ կասկածյալ է վիրավորվել մայիսի 7-ի երեկոյան հունական Պելոպոնես թերակղզու Կալամատա քաղաքում: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, հաղորդել է տեղի ոստիկանությունը:
Երկուշաբթի՝ առավոտյան, երկու անհայտ անձ մոտոցիկլետավարի սաղավարտով ներխուժել են առևտրային բանկի մասնաճյուղ ու կոտրել դուռը` սպառնալով «Կալաշնիկով ավտոմատով» ու վերցրել շուրջ 90 հազար եվրո, ինչից հետո թաքնվել են:
Նույն օրը ոստիկանությունը ձերբակալել էր երիտասարդ մարդու, որին կասկածել էին գողությանն առնչություն ունենալու մեջ: Երբ ոստիկանները փորձել են ներս թափանցել նրա բնակարան, երիտասարդը կրակ է բացել: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է հարձակվողներից մեկն ու երեք ոստիկան:
Ձերբակալվել են երեք կասկածյալներ, որոնցից մեկը հիվանդանոցում է՝ հրազենային վնասվածքով:








































