Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խորհրդական Մեհմեթ Քյուչուքը հայտարարել է, որ Մալաթիայի նահանգում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) «ուղղված չէ» ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի դեմ.
«Այդ ՌՏԿ-ն պաշտպանական համակարգ է և Թուրքիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի ԵվրոՀՀՊ ծրագրի շրջանակներում: Առանց թուրքական կողմի համաձայնության՝ մյուս երկրները չեն կարող ստանալ այդ ՌՏԿ-ից ստացված տվյալները: Մենք բազմիցս վստահեցրել ենք մեր ռուս և իրանցի գործընկերներին, որ չպետք է վախենալ այդ ՌՏԿ-ից, որ Թուրքիան թույլ չի տա իր հարևանների հանդեպ որևէ թշնամական գործողություն»:
Հիշեցնենք, որ Մալաթիայում ամերիկյան ՌՏԿ-ն տեղակայվել է այս տարեսկզբին:









































