Նյու Մեքսիկո նահանգի Սանտա-Ֆե քաղաքում սատկել է աշխարհի ամենագեր կատու Մյաուն: 2-ամյա կատուն կշռում էր 39 կգ: Մահվան պատճառը շնչառական խանգարումներն են: Հանրության սիրելին հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ նրա թոքերում խզզոցներ հայտնվեցին: Անասնաբույժները փորձեցին ամեն ինչ անել, այդ թվում՝ նվազեցնել նրա քաշը, սակայն ոչինչ չստացվեց: Այս մասին գրում է Animal Tracks on Today-ը:
Կարմրասպիտակավուն մորթով կատուն հայտնի է դարձել այս տարվա ապրիլին, երբ համացանցում հայտնվեցին նրա լուսանկարները: Կատվի տերը՝ 87-ամյա թոշակառու կինը կենդանուն հանձնել էր ապաստարան, քանի որ այլևս չէր կարողանում պատշաճ կերպով խնամել նրան:
Կատվին սկսեցին հրավիրել տարբեր հեռուստաշոուների, կարճ ժամանակում նա հասցրեց դառնալ հանրության սիրելին:
Մյաուի ռեկորդը պաշտոնապես չի գրանցվել, քանի որ Գինեսի ռեկորդների գիրքը հրաժարվում է այսօրինակ նվաճումներ արձանագրել, որպեսզի ընտանի կենդանիների տերերը զերծ մնան սննդային չարաշահումներից:









































