Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

1851թ. այս օրը ծնվեց արևմտահայ արձակագիր, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը. (պատմություն)

1851թ. այս օրը Կ.Պոլսի Խասգյուղ թաղամասում ծնվեց արևմտահայ արձակագիր, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը:

Նախնական ուսումը ստացել է Օհաննես Պատվելիի դպրոցում, ապա ժամանակի լավագույն` Խասգյուղի Ներսիսյան վարժարանում:

1870թ. Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվում է։

1874թ. անհույս սիրուց հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել` նետվելով ծովը, սակայն ջրի սառնությանը չի դիմանում և դուրս է գալիս։ Նույն թվին մեկնում է Ֆրանսիա` Մարսելի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է Le Littaeraire et Financier de Marseille շաբաթաթերթի մի քանի համար, 1876-ին վերադառնում է Կ. Պոլիս, մասնակցում ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում` սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879)։ 1880-ին «Մասիսը» նրան հրավիրում է աշխատակցելու։

Նրա առողջությունը անհույս վիճակում էր, թերթերից ստացած չնչին հոնարարով էր պահպանում գոյությունը։
1884-ին Գրիգոր Զոհրապի առաջարկով նրան է հանձնվում Ասիական ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև ֆրանսերեն-հայերեն բառարանի վրա, որը հրատարակվեց մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930)։

Մինչև 1893-ը Տեմիրճիպաշյանը շարունակում է դասավանդել փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։

1893-ը ճգնաժամային էր Եղիայի համար։ Առժամանակ դադարում է գրել։ Դարձյալ մայիսին ինքնասպանության երկրորդ անհաջող փորձն է կատարում։ 1895-ի ձմռանը Բերայում ծանոթանում է հունգարուհի Էլեն Նիսընի հետ, որը դառնում է նրա հետագա կյանքի ուղեկիցը։

1901-ին հիվանդությունը սրվում է, Եղիան փոխադրվում է Ազգային հիվանդանոց, ուր մնում է մոտ մեկ տարի։ 1908-ին հուլիսի 19-ին Էլեն Նիսընի կարճատև բացակայության ժամանակ Տեմիրճիպաշյանն ինքնասպան է լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում