Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի հասարակական վայրերում մինչ 21 տարեկան անձանց արգելվում է սառը զենք կրել: Այս նախաձեռնությունը պատկանում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելիին, ով առաջարկել է համապատասխան ուղղումներ կատարել Վարչական իրավախախտումների օրենսգրքում:
Ըստ օրինագծի՝ հասարակական վայրերում (փողոց, մարզադաշտ, զբոսայգի, հանրային այգի և այլն) 21 տարին չլրացած անձինք սառը զենք կրելու համար կտուգանվեն 300 լարիով (1 լարին համարժեք է 0.6 դոլարի): Խախտումը կրկնելու դեպքում տուգանքը չափը կհասցվի 500 լարիի:











































