«Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտը, Շիրակամուտը, մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաև Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր, մեծամասնական թեկնածուներից վերընտրվել է ՀՀԿ֊ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը»- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Նա ավելի հայտնի է «Դերժավայի Արկադ» մականունով և մեծահարուստ հայրիկով. Արկադը «Դերժավա-Ս» ՍՊԸ, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստւսնիսլավ Համբարձումյանի որդին է: Վանաձորի Տարոններ թաղամասում և Շիրակամուտում զարմացած են Արկադի Համբարձումյանի հաղթանակով, քանի որ վերջին 5 տարում պատգամավորը գրեթե ոչ մի անգամ չի հայտնվել այստեղ:
Արկադի Համբարձումյանի կարգախոսն այս ընտրություններում՝ «Ես մեկն եմ ձեզանից», ժողովուրդը վերախմբագրել է. «Ես 5 տարին մեկն եմ ձեզանից»»:








































