Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի պատրաստվում հայտարարել արտահերթ ընտրությունների մասին, քանի որ նրա կուսակցությունը՝ «Լիկուդը», կարողացել է համաձայնության գալ ընդդիմադիր «Քադիմա» կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու հարցի շուրջ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Կիրակի օրը «Լիկուդի» համաժողովի ժամանակ Նեթանյահուն ասել էր, որ ինքը չի պատրաստվում սպասել մեկուկես տարի` մինչև նախանշված խորհրդարանական հերթական ընտրությունները, քանի որ իշխող կոալիցիան փլուզվել էր։ Սակայն իսրայելական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ, այդուհանդերձ, Նեթանյահուին հաջողվել է համաձայնության գալ «Քադիմա»-ի հետ։
Վերլուծաբանները նշում են, որ այս կոալիցիայի ձևավորումից հետո Իրանի հարցում տեղի կունենան որոշակի փոփոխություններ։ «Քադիմա»-ն բավականին վատ վերաբերմունք ունի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ սկսելու գաղափարի վերաբերյալ։








































