AT&T-ն այսօր հայտարարել է, որ մայիսի 20-ից կսկսի 49.99 դոլարով առաջարկել Windows Phone-ի վրա հիմնված Samsung Focus 2 հեռախոսը:
PCMag.-ը հաղորդում է, որ AT&T-ն հայտնել է, որ սմարթֆոնը Samsung-ի առաջին 4G LTE Windows Phone-ն է: Սպառողները կաորղ են հեռախոսը ձեռք բերել 50 դոլարով՝ երկու տարվա պայմանագրի պայմանով:
Focus 2–ը 4 դյույմանոց էկրան ունի և հասանելի կլինի սպիտակ գույնի պատյանով:
Focus 2-ը Samsung ընկերության վերջին Focus սարքն է:











































