Կնեսեթի ֆինանսական հանձնաժողովն այսօր հավանության է արժանացրել ճանապարհային երթևեկության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն առաջարկել էր Տրանսպորտի նախարարությունը: Փոփոխությունները նախատեսում են ղեկին բջջային սարքերի օգտագործման դեպքում տուգանքի բարձրացում:
Այժմ արդեն օրենքը խախտողը, ով ղեկին գտնվելով հաղորդագրություններ կուղարկի կամ կկարդա, ստիպված կլինի 1000 շեկել վճարել:
Մեքենա վարելիս էկեկտրոնային փոստ այցելությունը վարորդի գրպանին կնստի այնքան, որքան հաղորդագրություններ փոխանակելը:







































