Sunday, 07 06 2026
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան

Փոխանակ շշերը թափահարելու, թափ տվեցին օրենքի որոշ դրույթներ. միջազգային դիտորդներ

Այսօր միջազգային դիտորդների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով միասնական շտաբի հայտարարության մեջ նշված լայնածավալ մեքենայություններին, մասնավորապես կրկնակի ընտրություններին, որոնք հնարավոր եղան դրոշմակնիքների վերանալու պատճառով, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան դրոշմակնիքների հետ կապված խնդրին այսպես արձագանքեց. «Երբ որ դեղագործից մի լուծույթ ես առնում, օգտագործելուց առաջ պետք է թափ տալ, ինչը որոշ տեղերի նախագահողներ մոռացել էին անել: Ցավալի է, որ դա տեղի ունեցավ, բայց վստահ չեմ, որ դա կարող է ազդած լինել արդյունքների վրա»:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան էլ նշեց. «Ցավով արձանագրում ենք փաստը, որ ԿԸՀ-ն մոռացել էր կամ որոշել էր չփորձարկել թանաքը: Փոխանակ շշերը թափահարելու, թեթևակի թափ տվեցին օրենքի որոշ դրույթներ, որպեսզի կարողանան գործընթացն առաջ տանել` մանավանդ հաշվի առնելով այն անվստահության մակարդակը, որ գոյություն ունի կուսակցությունների միջև»:

Ներկաներից մեկն էլ տեղեկացրեց իր հետ ընտրատեղամասերից մեկում պատահածը, երբ 15-20 հոգանոց խումբ է մտել` ձեռքներին ինչ-որ ցուցակներ և երբ ինքը փորձել է լուսանկարել, հեռախոսը ագրեսիվ կերպով խլել են իր ձեռքից:

Դիտորդները համաձայնեցին, որ դա միակ դեպքը չի եղել, բայց գնահատականներ չտվեցին` պնդելով, թե իրենք եկել են միայն ասելու, թե որքանով են Հայաստանի ընտրությունները համապատասխանում Ընտրական օրենսգրքին, բայց ոչ թե համեմատեն, թե Հայաստանն այլ երկրների հետ համեմատած ինչ ընտրություններ է անցկացրել, փոխարենը կարծիք հայտնեցին. «Բրիտանիայում ընտրությունները ծայրաստիճան ձանձրալի են, Հայաստանում շատ ավելի խանդավառ»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում