Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ 81 տարեկան հասակում Թբիլիսիում մահացել է Վրաստանի նախկին (1992-1995) արտգործնախարար Ալեքսանդր Չիկվաիձեն:
Վերջինս տարբեր ժամանակ եղել է Քենիայում ու Նիդեռլանդներում ԽՍՀՄ-ի դեսպան, Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար, Սան Ֆրանցիսկոյում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս:
Չիկվաիձեին Վրաստանի արտգործնախարարի պաշտոնին հրավիրել է ԽՍՀՄ նախկին արտգործնախարար, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը լքելուց հետո Չիկվաիձեն մի շարք երկրներում հանդիսացել է Վրաստանի դեսպան, իսկ վերջին տարիներին զբաղվել է դասավանդման գործունեությամբ:










































