Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիան, երկուշաբթի ժամանել է Բեռլին, որտեղ նախատեսում է հանդիպել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Կանցլեր Անգելա Մերկելի և երկրի նախագահ Յոհան Գաուկի հետ հանդիպում նախատեսված չէ:
Առավոտյան Եվգենիա Տիմոշենկոն հանդիպել է Կոնրադ Ադենհաուերի ֆոնդի ղեկավար Հանս-Գերտ Պյոտտերինգի հետ: Այնուհետև հանդիպում է նախատեսված արդարադատության նախարար Սաբինե Լոյտոիսեր-Շնարենբերգերի հետ:
Հիշեցնենք. Յուլյա Տիմոշենկոն ձերբակալվել է 2011 թ. հոկտեմբերին և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման:







































