Լոնդոնի Ստրատֆորդ շրջանում բացվել է Օլիմպիական մարզադաշտը: Արարողությանը մասնակցել է 40 հազար մարդ, չնայած մարզադաշտը նախատեսված է 80 հազար հանդիսականի համար: Մշտական կլինեն մարզադաշտի ստորին՝ 25 հազար հանդիսականի համար նախատեսված տեղերը: Ամառային խաղերից հետո ստադիոնի վերին հատվածը կապամոնտաժվի:
Արարողությունը կոչվել է «Մնաց 2012 ժամ», այսինքն՝ 2012 ժամ մնաց մինչև 27-ին Օլիմպիական կրակի վառման արարողությունը: Մարզադաշտի բացումը վստահվել է 100 կամավոր դեռահասներից մեկին: Նրան ընտրել են արարողության ժամանակ՝ խորհրդանշական աղեղնաձգությամբ, որը իրականացրել է Պարաօլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Դանիել Բրաունը:
Բացված մարզադաշտը երկրորդ Օլիմպիական մարզադաշտն է Լոնդոնում: Առաջինը կառուցվել է Շեպերդ Բուշ շրջանում՝ 1908-ի ամառային խաղերի համար: Այն կառուցվել է մեկ տարուց քիչ ժամանակում: Ժամանակը սուղ էր, քանի որ Լոնդոնը խաղերը հյուրընկալելու էր Հռոմի հրաժարվելու պատճառով: Պատճառը խաղերից 2 տարի առաջ Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած ֆինանսական դժվարություններն էին:
Լոնդոնի առաջին մարզադաշտի կառուցման համար ծախսվել էր 60 հազար, իսկ երկրորդի համար՝ 486 միլիոն ֆունտ/ 800մլն դոլար:









































