Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակած սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը երկրի ղեկավարի պաշտոնը կստանձնի մայիսի 15-ին: Ինչպես գրում է BBC-ն, այս մասին հայտարարել են հեռացող Նիկոլա Սարկոզիի ադմինիստրացիայում:
Երդմնակալության օրը համաձայնեցվել է Օլանդի ու Սարկոզիի ներկայացուցիչների միջև այսօր` մայիսի 7-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Վաղը Սարկոզին և Օլանդը կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմի հերթական տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը (Արևմուտքում այդ տոնը նշվում է մայիսի 8-ին):










































