Վլադիմիր Պուտինը, ով այսօր պաշտոնապես դարձավ Ռուսաստանի նախագահ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կհրավիրի Մոսկվա` մասնակցելու մայիսի կեսին կայանալիք ԱՊՀ երկրների գագաթաժողովին: Այ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը:
«Ես կարող եմ որոշակիորեն ասել, որ առաջին փաստաթուղթը, որը կստորագրի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, կլինի Վիկտոր Ֆեոդորովիչ Յանուկովիչին ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի հրավերը, որը տեղի կունենա մայիսի 15-ին Մոսկվայում»,- ասել է Զուրաբովը ՌԴ նախագահի երդմնակալության ուղիղ հեռարձակման ժամանակ:










































