ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վազգեն Կարախանյանը, խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, կազմակերպիչների առումով ասաց, թե Հունանյանին ճանաչողներն ասում են, թե վերջինս անչափ ամբիցիոզ, իր մասին մեծ կարծիք ունեցող անձնավորություն է եղել: «Չի բացառվում, որ լինեն կազմակերպիչներ. եթե դրանք կան, ես նրանց չեմ փնտրի Հայաստանում, այլ Հայաստանից դուրս: Մեզ նման փոքրաքանակ պետությունների նկատմամբ հզոր ուժերը կարողանում են գտնել նման հայախոս, մինչեւ ուղնուծուծը ապազգայինների»,- ասաց Կարախանյանը: Վերջինս դժվարանում է ասել` հնարավոր էր արդյոք կանխել այդ ոճրագործությունը: «Փաստը մնում է փաստ, որ դա տեղի ունեցավ. ցավալի ողբերգություն է»,- նշեց նա: