Մայիսի 7-ին, 08:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու 1, բնակարան 33 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառայության հերթապահ բժիշկը և «1-02» ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացվել են բնակարանի դուռը. ներսում (սանյանգույցում) հայտնաբերվել է 1933թ. ծնված Ն. Գասպարյանի դին:









































