ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, թե նախօրեին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմության ցույցից հետո, իբր, բժշկական օգնություն ստանալու համար բժշկական հաստատություններ է դիմել 47 մարդ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, լրագրողներին տեղեկացրել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Լեոնիդ Պեչատնիկովը:
«Դեպքի վայրից բժշկական օգնության համար դիմել է 20 մարդ: Նրանիցի 11-ը շտապօգնության մեքենաներով ուղարկվել են բուժհաստատություններ: Այս 11-ից 5-ը հոսպիտալացվել են թեթև վնասվածքներով»,- ասել է նա:
Այսօր, ըստ Պեչատնիկովի, այդ 5 անձը, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվեն:
Նա հաստատել է ավելի վաղ ՆԳ նախարարության հայտնած այն տեղեկությունը, որ 29 ոստիկան ստացել են վնասվածքներ:








































