ԿԸՀ նախնական տվյալներով Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է նոր խորհրդարանի տեղերի մեծամասնությունը:
Ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով, որոնք հրապարակել է ԿԸՀ-ն` 98 տոկոս քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում, ՀՀԿ-ն ստացել է համամասնական ընտրակարգով ձայների 44,11 տոկոսը, ինչը նշանակում է, որ նա համամասնական ընտրակարգով կստանա 40 մանդատ:
Բացի այդ, ՀՀԿ-ական թեկնածուները հաղթել են մեծամասնական 28 ընտրատարածքներում:
Ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն, ըստ առկա արդյունքների, նոր խորհրդարանում կունենա առնվազն 68, այնինչ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է ունենալ 66 մանդատ:
Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից, որոնցից 90-ն ընտրվում են համամասնական ցուցակներով, իսկ 41-ը` մեծամասնական ընտրակարգով:









































