РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 10.39-ին, գրանցվել է երկրորդ երկրաշարժը: Այն տեղի է ունեցել Զաքաթալայից 16 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և ունեցել է 4.5 մագնիտուդ ուժգնություն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 09.41-ին, Զաքաթալայից 17 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք ընկած տարածքում գրանցվել էր առաջին երկրաշարժը: 7 բալ ուժգնությամբ այդ երկրաշարժն էպիկենտրոնում ավերածությունների պատճառ էր դարձել:









































