Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է այս տարվա սեպտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Կառավարության ղեկավարը նշված տեղեկատվությունը հայտարարել է այսօր` ելույթ ունենալով իր կուսակցության` «Լիկուդի» համագումարի ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Ես չեմ ուզում, որ Իսրայելում մեկուկես տարի ծաղկում ապրի քաղաքական անկայունությունը` ուղեկցվող շանտաժով և պոպուլիզմով,-նշել է նա:- Գերադասելի է, որ չորս ամսվա ընթացքում տեղի ունենա նախընտրական քարոզարշավ, որը կվերադարձնի քաղաքական կայունությունը»,- հավելել է վարչապետը:
Խորհրդարանական ընտրություններն Իսրայելում պետք է տեղի ունենային 2013 թ. հոկտեմբերին:









































