Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազությունից Aravot.am-ին տեղեկացրել են, որ հարուցվել են չորս քրեական գործեր, որոնցից 3-ը կապված են ընտրատեղամասերում տեսախցիկներ փախցնելու ու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ:
Դրանցից երկուսը հարուցվել են քաղաքացիների հաղորդումների հիման վրա, փաստի առթիվ, ոչ թե կոնկրետ անձնավորությունների դեմ: Իսկ չորրորդը կապված է ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանած այն տեսանյութի հետ, ըստ որի, Շառլ Ազնավուրի հրապարակում միկրոավտոբուսի մեջ ընտրակաշառք են բաժանում, քաղաքացիներն էլ մեծ հաճույքով վերցնելով, դնում են անձնագրերի մեջ ու ուրախ-ուրախ հեռանում:








































